Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժիշկ-կոսմետոլոգ

Kostanyan Aesthetics

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-600,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
03.07.2025

Նկարագրություն

Կենտրոնը հրավիրում է աշխատանքի բժիշկ-կոսմետոլոգների, ովքեր կմիանան մեր թիմին:

Բժիշկ-կոսմետոլոգը իրականացնում է կլինիկայի այցելուների ընդունելություն, խորհրդատվություն, կարիքների գնահատում, աշխորոշում և համապատասխան բուժական կամ էսթեթիկ ծառայությունների մատուցում:

Պարտականություններ

  • Իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, ակնեների և պոստակների բուժում,
  • Իրականացնել կոսմետոլոգիական ծառայություններ՝
    դեմքի բոլոր տեսակների մաքրում, մեզոթերապիա, բիորևիտալիզացիա,
  • Իրականացնել մասնագիտական կոմպետենտությունից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձագույն մասնագիտական կրթություն, բժիշկ-կոսմետոլոգի որակավորում,
  • Մաշկաբանության և թերապևտիկ կոսմետոլոգիայի, գործիքային և հատուկ ախտորոշման մեթոդների, հետազոտման ընդհանուր և ֆունկցիոնալ
    մեթոդների. ցուցումների և դրանց օգտագործման հակացուցումների գերազանց տիրապետում,
  • Հաղորդակցական գերազանց հմտությունների առկայություն:
Ընկերության մասին
address
Հասցե
PUSHKIN 43/3
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
091044477

Կոստանյան Էսթետիկսը հիմնադրվել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Լինելով Հայաստանում առաջին պլաստիկ էսթետիկ վիրաբույժ Հրաչիկ Կոստանյանի որդին՝ Արմեն Կոստանյան մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ է շարունակում Հայաստանում պլաստիկ էսթետիկ վիրաբուժության հիմնադրի գործը։

Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, ինչին ուղղված մեր ջանքերը հնարավորինս նվազեցրել են հնարավոր բարդությունները տարբեր պրոցեդուրաների ժամանակ։ Կարևորելով անվտանգությունը՝ մենք առաջինն ենք Հայաստանում կիրառել ուլտրաձայնային հսկողության տակ ներարկումներ։ Հպարտ ենք շեշտել, որ էսթետիկ բժշկության մեջ աշխարհում ներկայումս լայնորեն կիրառվող ուլտրաձայնային սարքի ստեղծման գաղափարը և առաջարկը եղել է բժիշկ Արմեն Կոստանյանի կողմից։ Ավելին, նույնանման համագործակցության շրջանակում շուտով բժիշկներին հասանելի կդառնա մեկ այլ՝ մինչ այժմ նմանը չունեցող, ուլտրաձայնային սարք։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում