Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բիզնեսի զարգացման գծով մենեջեր

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
04.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

HENKEL հայտնի ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում փնտրում է ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՄԵՆԵՋԵՐ՝ բարձր աշխատավարձով

Պարտականություններ

  • Ապրանքատեսականու վաճառքի կառավարում ամբողջ Հայաստանում
  • Մրցակցային միջավայրի ուսումնասիրություն
  • Մասնակցություն մարքեթինգային միջոցառումների պլանավորմանը
  • Մարքեթինգային պլանի շարունակական մոնիթորինգի իրականացում
  • Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
  • Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում
  • Հաստիքից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)
  • Փորձ ղեկավարման ոլորտում
  • Ռուսերեն (գերազանց) և անգլերեն լեզուների իմացություն․
  • Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում