Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բիզնես վարկավորման վարչության առաջատար մասնագետ

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
23.07.2025

Նկարագրություն

Յունիբանկ ԲԲԸ- ը փնտրում է Բիզնես վարկավորման վարչության առաջատար մասնագետ՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կորպորատիվ և ՓՄՁ վարկառուների վարկային ռիսկի գնահատում, վարկային հայտի գծով եզրակացության կազմում,
  • Բիզնես վարկերի փաթեթի ամբողջականության ստուգում,
  • Վարկային հայտերի հաստատման և գործող վարկերի պայմանների փոփոխման գործընթացի իրականացում,
  • Վարկերի վերադարձելիությանը ուղված աշխատանքներ` այդ թվում վերանայման հայտերի դիտարկում,
  • Բիզնես վարկավորման վարչության պետի և Վարկավորման դեպարտամենտի տնօրենի ընթացիկ հանձնարարականների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,
  • Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց),
  • Ռուսերեն լեզվի տիրապետում (լավ),
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office), LS համակարգից օգտվելու փորձը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն,
  • Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, վերլուծելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն, սեղմ ժամկետներում հանձնարարականների կատարման պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)՝ պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում