Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բիզնես կենտրոնի տնօրեն

SAS GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 1,500,000-1,500,000
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
25.07.2025

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վարձակալությամբ տրվող տարածքների համակարգման բիզնես կենտրոնի տնօրենի՝ իգական սեռի:

Պարտականություններ

  • Համակարգել վարձակալների հետ կոմունիկացիան,
  • Իրականացնել և կազմակերպել գրասենյակային տարածքների վարձակալություն,
  • Վարել բանակցություններ հաճախորդների հետ վարձակալության պայմանների վերաբերյալ,
  • Հավաքագրել և վերլուծել տվյալները, որպեսզի որոշվի հաճախորդի պահանջմունքները, կազմել կոմերցիոն առաջարկներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենը կդիտարկվի որպես առավելություն,
  • Գրագետ բանակցությունների վարելու հմտություներ։

Հավելյալ նշումներ

  • Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
  • Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ,
  • Տրամադրում ենք նաև կորպորատիվ փաթեթներ՝ (Բժշկական Ապահովագրություն, Մուլտի Վելնեսի և Գրանտ Սպորտ ակումբների փաթեթներ),
  • Բարձր մրցակցային աշխատավարձ։
Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում