Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բիզնես գործառույթներ բաժնի աշխատակից (BC clerk)

Carrefour Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
10.12.2021
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստանը ընդլայնում է իր գործունեությունը և փնտրում է բիզնես գործառույթների բաժնի աշխատակցի, ով պատասխանատու կլինի ապրանքների ամենօրյա պատվերների իրականացման համար:

Պարտականություններ

  • Ապրանքատեսականու պատվերների մուտքագրում,
  • Տարբեր բաժինների ամենօրյա պատվերների գրանցում և ուղարկում,
  • Պատվերների գործընթացի ստուգում և հետևում,
  • Աշխատանքային ֆայլերի պատրաստում,
  • Ընկերության ներքին ընթացակարգերի պահպանման պարբերական հետևում,
  • Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ առաջադրանքների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համանման աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • Համակարգչային գրագիտություն՝ MS office փաթեթի իմացություն,
  • Անգլերենի միջին մակարդակի իմացություն,
  • Պատասխանատվության զգացում, թիմակիցներին օգնելու պատրաստակամություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Սովորելու ձգտում, դրական տրամադրվածություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 6օրյա գրաֆիկով է, երկ-ուրբ. 09:00-18:00 (13-15:00 ընդմիջում), շաբաթ օրը՝ 09:00-13:00

Ընտրված թեկնածուն անցնում է համապատասխան ուսուցում, տրամադրվում է բժշկական ապահովության փաթեթ

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում