Bitrix24 CRM համակարգի մասնագետ / Ադմինիստրատոր
HVAC service
Նկարագրություն
Օդափոխության, օդորակման և ջեռուցման համակարգերի տեղադրմամբ ու սպասարկմամբ զբաղվող «HVAC Service» ընկերությունը փնտրում է Bitrix24 CRM մասնագետ՝ համակարգի ամբողջական ներդրման և ինտեգրման նպատակով։Մենք երաշխավորում ենք բարձր ու մրցունակ աշխատավարձ, հաջողված արդյունքների համար նախատեսված բոնուսային համակարգ, ինչպես նաև մասնագիտական ու կարիերայի աճի հնարավորություններ։ Ձեզ սպասում է հարմարավետ աշխատանքային միջավայր ու աջակցող թիմ
Պարտականություններ
- Bitrix24 CRM համակարգի ամբողջական ներդրում, նախնական կարգավորում և ընկերության աշխատանքային գործընթացներին ադապտացում:
- Վաճառքի ձագարների (Sales Funnels/Pipelines), ավտոմատացման գործիքների (роботы, бизнес-процессы) և առաջադրանքների կառուցվածքի ստեղծում ու կառավարում:
- CRM համակարգի ինտեգրում այլ գործիքների հետ (IP հեռախոսակապ, կայք, սոցիալական ցանցեր, messengers):
- Համակարգի ընթացիկ ադմինիստրացում, ըստ ընկերության կարիքների նոր ֆունկցիաների, հարմարությունների և փոփոխությունների իրականացում:
- Աշխատակիցների ուսուցում, համակարգից արդյունավետ օգտվելու ուղեցույցների տրամադրում և ընթացիկ տեխնիկական աջակցություն:
- Վերլուծական վահանակների (Dashboards) և հաշվետվությունների ձևավորում ղեկավարության համար:
Պահանջներ
- Բիզնես-գործընթացների տրամաբանության խորը ընկալում և դրանք ծրագրային լուծումների վերածելու հմտություն:
- IP հեռախոսակապի, WhatsApp/Telegram/Facebook ինտեգրումների հետ աշխատելու փորձ:
- Վերլուծական մտածողություն, խնդիրները արագ և համակարգված լուծելու ունակություն:
- Բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և ինքնակազմակերպման հմտություն:
- Լավ հաղորդակցման հմտություններ՝ թիմակիցներին նոր համակարգը պարզ բացատրելու և ուսուցանելու համար:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային շաբաթ՝ երկուշաբթի - շաբաթ 9։00 - 19։00