Բեռնատարի վարորդ (B, C, D կարգեր)
«Սիս Նատուրալ» ՓԲԸ
Նկարագրություն
«Սիս Նատուրալ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և պատասխանատու բեռնատարի վարորդի՝ մեր թիմը համալրելու համար։
Պարտականություններ
-
Ապրանքների անվտանգ փոխադրում և ճիշտ ժամանակին հասցնում նշանակված վայրեր
-
Մեքենայի տեխնիկական վիճակի մշտական վերահսկում և մաքրության պահպանում
-
Ապրանքանյութական արժեքների ընդունման և հանձնման գործընթացի պատշաճ իրականացում
-
Անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերի հետ աշխատանք
Պահանջներ
-
B, C, D կարգի վարորդական վկայականի առկայություն (պարտադիր)
-
Առնվազն 5 տարվա վարորդական աշխատանքային փորձ բեռնատար մեքենաներով
-
Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն
-
Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ազնվություն
Հավելյալ նշումներ
-
Մրցունակ և ժամանակին վճարվող աշխատավարձ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, ժ․09:00 - 18:00
-
Կայուն աշխատանք հուսալի և զարգացող ընկերությունում
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) կամ զանգահարել
093255535 հեռախոսահամարով։
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: