Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բեռնափոխադրումների մասնագետ

"ՌՈՒՍԱԼ Արմենալ" ՓԲԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 19.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Ներմուծվող և արտահանվող բեռների փոխադրման կազմակերպում։

Պարտականություններ

  • Բեռների փոխադրման համար մրցակցային թերթերի ձևավորում և համաձայնեցում,
  • Ներմուծվող և արտահանվող բեռների փոխադրման պայմանագրերի ձևակերպում,
  • Դատարկ տրանսպորտային միջոցների ժամանակին մատակարարումը ձեռնարկության ստորաբաժանումներում բեռնման համար,
  • Գործարանի արտաքին առևտրի բեռների առաքման մոնիտորինգ,
  • Սպառողներին ապրանքների առաքման ձևերի և մեթոդների կատարելագործում, այլընտրանքային առաքիչների որոնում և նոր այլընտրանքային երթուղիների մշակում, որոնք ապահովում են ներմուծվող և արտահանվող բեռների որակյալ առաքումը,
  • Տրանսպորտային ծառայությունների շուկայի ուսումնասիրության և առաքիչների ընտրության աշխատանքների իրականացում ' առաքիչից սպառողին պատրաստի արտադրանքի առաքումն արագացնելու և տրանսպորտային ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով,
  • Ապրանքաուղեկցող փաստաթղթերի (բեռնագրերի, հայտերի և այլն) ձևակերպման համար հրահանգներ տալը,
  • Առաքիչներին / բեռնառաքողներին գործարանի արտաքին առևտրային բեռների փոխադրման / առաքման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի տրամադրում,
    Գործարանի բեռների փոխադրման պայմանների վերաբերյալ բեռնափոխադրողների հետ բանակցությունների անցկացում,
  • Գործարանի արտահանվող և ներմուծվող բեռների տեղափոխման վերաբերյալ հարցումների ձևակերպում,
  • Առաքիչների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարման հաշիվ-ապրանքագրերի տրամադրում,
  • Վճարման առաջադրանքների ձևակերպում և տրամադրում, տեղեկատվության մուտքագրում 1C,
  • Փաստաթղթերի առաքում սուրհանդակային ընկերությունների միջոցով,
  • Ֆինանսական տնօրինությանը վճարման առաջադրանքների գրանցում և տրամադրում։

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն (+իրավաբանական որպես լրացուցիչ ողջունելի),
  • Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն ՝ գերազանց, անգլերենը ՝ միջինից բարձր),
  • Հարկային, մաքսային և տրանսպորտային օրենսդրության իմացությունհՀամակարգչային գիտելիքներ (MS Office, 1C, էլ. փաստաթղթաշրջանառություն), ապրանքատրանսպորտային փաստաթղթերի ձևակերպման ունակություն,
  • Մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածելակերպ,
  • Բեռների փոխադրման պայմանագրերի հետ աշխատելու ունակություն,
  • Տեխնիկական և հաշվետվական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սթրեսակայունություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Գրիբոյեդովի փող., 25
address
Աշխատակիցների քանակ
151-500
Առավելություններ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում