Բենզալցակայանի մենեջեր (ք․ Վանաձոր)
Մեգա Թրեյդ
Նկարագրություն
MegaTrade ընկերությունն աշխատանքի է հրավիրում բենզալցակայանի մենեջերի։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել բենզալցակայանի ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով անխափան աշխատանքը,
- Վերահսկել նավթամթերքի ընդունումը, հաշվառումն ու վաճառքը, հետևել վառելիքի պաշարներին և ժամանակին համալրմանը,
- Կազմել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը,
- Վերահսկել կանխիկ և անկանխիկ գործարքների հաշվառման ճշգրտությունը,
- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ ղեկավարությանը, ՄՌԿ բաժնին և հաշվապահությանը,
- Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակը, արձագանքել հաճախորդների դիմումներին և կարգավորել առաջացող խնդիրները,
- Հետևել բենզալցակայանի տարածքի մաքրությանը, սարքավորումների պատշաճ շահագործմանը և տեխնիկական ու հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
- Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հմտություններ,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Պատասխանատվություն, ուշադիր և բարեխիղճ մոտեցում աշխատանքին,
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Բենզալցակայանում կամ մանրածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար