Բենզալցակայանի լիցքավորող
Royal Oil
Նկարագրություն
Աշխատակիցներ են անհրաժեշտ "Shell" միջազգային բրենդի ներքո գործող բենզալցակայաններում աշխատելու համար (աշխատանքի վայրը՝ Նոր Նորք և Աշտարակի կայաններ)։
Այս պաշտոնը պահանջում է աշխատել դրսում բոլոր եղանակային պայմաններում: Ձեզանից կպահանջվի հագնել ընկերության համազգեստը և հագնվել եղանակին համապատասխան:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների որակյալ սպասարկում,
- Լիցքավորել հաճախորդների մեքենաները,
- Պահպանել անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնները։
Պահանջներ
- Լարված իրավիճակների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
- Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ պարտադիր լուսանկարով: