Բենզալցակայանի կառավարիչ (ք. Ապարան)
«Մաքս Սթեյշն»
Նկարագրություն
Max Oil-ը գործարկում է Բենզալցակայաններին կից Max Cafе ձևաչափը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար վայելելու համեղ իտալական սուրճ, համտեսել հոթ-դոգ և թարմ և անուշաբույր թխվածքներ, հաճելի մթնոլորտում սպասել մեքենայի լիցքավորմանը:
Պարտականություններ
- Բենզալցակայանում նյութական արժեքների հաշվառման վերահսկողություն (պատվեր, գույքագրում)
- Նավթամթերքի ընդունում, պահպանում, հաշվառում և վաճառք
- Կանխիկ և անկանխիկ դրամական միջոցների շրջանառության հաշվառում և վերահսկողություն
- Վերահսկել գիշերային հերթափոխի տեսագրված աշխատանքը
- Բենզալցակայանի անձնակազմի աշխատանքի կազմակերպում, անձնակազմի հավաքագրում, ադապտացիա և ուսուցում, աշխատանքային ժամանակի հաշվառում, աշխատանքի արտադրողականության գնահատում և աշխատանքի արդյունքներով պայմանավորված պարգևավճարների վճարում
- Ընկերության ստանդարտներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաճախորդների սպասարկման կազմակերպում
- Արդյունավետ կազմակերպել աշխատողների աշխատանքային գրաֆիկը՝ ըստ հերթափոխի
- Բենզալցակայանի և դրան վերաբերող տարածքի մաքրության վերահսկում
- Բենզալցակայանի սարքավորումների տեխնիկական վիճակի, ընկերության գործող օրենսդրությանը և կանոններին համապատասխան շահագործման վերահսկողություն
- Բոլոր կանոնների և ընթացակարգերի պահպանման, անհրաժեշտ սարքավորումների առկայության և աշխատանքային վիճակի վերահսկողություն, որոնք ապահովում են բենզալցակայանի անձնակազմի և հաճախորդների կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը,
- Սահմանված կարգով ընդունել ապրանքները, ստուգել ապրանքի քանակի, անվանումների և տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հաշիվ-ապրանքագիր նշվածին, ապրանքի պիտանելիության ժամկետներին, ճիշտ ձևակերպել հաշիվ-ապրանքագիր: Ցանկացած անհամապատասխանության դեպքում, կազմել ապրանքի անհամապատասխանության կամ չստացման ակտ, ստուգել անհրաժեշտ որակի հավաստագրերի և մատակարարման կից փաստաթղթերի առկայությունը
- Անցկացնել ապրանքների և նյութական արժեքների գույքագրումը, ստորագրել գույքագրման հաշվետվությունները և գույքագրման ակտերը
- Իրականացնել խոտանների մասին գրանցամատյանի կանոնավոր վարում։
Դիտարկվելու են միայն ստորև նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները
Պարտադիր պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն բիզնեսի կառավարման, հաշվապահական, ֆինանսական կամ վաճառքի ուղվածությամբ
- Աշխատակազմի կառավարման փորձ (10 և ավել աշխատակիցներ)
- Ինքնակենսագրականը ուղարկել ռուսերեն կամ անգլերեն
- Վարորդական իրավունքի և անձնական մեքենայի առկայություն
- Մանրածախ առևտրում 1 տարի և ավել աշխատանքային փորձ ղեկավար/տնօրեն պաշտոնում (սուպերմարկետ, հագուստի, կոշիկի, կոսմետիկայի խանութ, և այլ)
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ՝ 8:00-16:20, շաբաթ՝ 09:00-12:00:
- Գրանցում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն
- Անվճար մասնագիտական ուսուցում և կարիերայի աճի հնարավորություն
- Համազգեստի անվճար տրամադրում
«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:
24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:
Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի: