Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բենզալցակայանի ղեկավար

«Մաքս Սթեյշն»

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-450,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
27.11.2025

Նկարագրություն

Max Oil-ը գործարկում է Բենզալցակայաններին կից Max Cafе սրճարանները, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար վայելելու համեղ իտալական սուրճ, համտեսել հոթ-դոգ և թարմ և անուշաբույր թխվածքներ, հաճելի մթնոլորտում սպասել մեքենայի լիցքավորմանը:

Պարտականություններ

  • Բենզալցակայանում նյութական արժեքների հաշվառման վերահսկողություն (պատվեր, գույքագրում),
  • Նավթամթերքի ընդունում, պահպանում, հաշվառում և վաճառք,
  • Գումարային և անկանխիկ դրամական միջոցների շրջանառության հաշվառում և վերահսկողություն,
  • Բենզալցակայանի անձնակազմի աշխատանքի կազմակերպում, անձնակազմի հավաքագրում, ադապտացիա և ուսուցում, աշխատանքային ժամանակի հաշվառում, աշխատանքի արտադրողականության գնահատում և աշխատանքի արդյունքներով պայմանավորված պարգևավճարների վճարում,
  • Ընկերության ստանդարտներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաճախորդների սպասարկման կազմակերպում,
  • Բենզալցակայանի և դրան վերաբերող տարածքի մաքրության վերահսկում,
  • Բենզալցակայանի սարքավորումների տեխնիկական վիճակի, ընկերության գործող օրենսդրությանը և կանոններին համապատասխան շահագործման վերահսկողություն,
  • Բոլոր կանոնների և ընթացակարգերի պահպանման, անհրաժեշտ սարքավորումների առկայության և աշխատանքային վիճակի վերահսկողություն, որոնք ապահովում են բենզալցակայանի անձնակազմի և հաճախորդների կյանքի և առողջության անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Պարտադիր պահանջներ

  • Առնվազն միջին մասնագիտական կրթության առկայություն,
  • Վարորդական իրավունքի և անձնական մեքենայի առկայություն,
  • Աշխատակազմի կառավարման փորձ (10 և ավել աշխատակիցներ),
  • Մանրածախ առևտրում 1 տարուց և ավել աշխատանքային փորձ ղեկավար/տնօրեն պաշտոնում (հագուստի, կոսմետիկայի խանութ, սուպերմարկետ և այլ),
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրականը ուղարկել ռուսերեն կամ անգլերեն:

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ՝ 8:00-16:20, շաբաթ՝ 09:00-12:00:

  • Գրանցում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն,
  • Բժշկական ապահովագրություն (փորձաշրջանից հետո),
  • Անվճար մասնագիտական ուսուցում և կարիերայի աճի հնարավորություն,
  • Համազգեստի անվճար տրամադրում,
  • Պարգևտրություն՝ կատարողականի դրական ցուցանիշներից կախված:
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Էրեբունի 12/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37444889989

«Մաքս Օիլ» -ը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերություններից մեկն է, որն ավելի քան 20 տարի երաշխավորված որակ է ապահովում վառելիքի շուկայում:

24/7 աշխատող մեր ավելի քան 50 լցակայանները ապահովում են մեր ծառայությունների հասանելիությունը ՀՀ ողջ տարածքում:

Մեր ծառայություններից օգտվելն էլ ավելի հաճելի է դառնում հատուկ մշակված կտրոնային համակարգի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին ձեռք բերել վառելիք լցակայաններում առաջարկվող գնից ավելի մատչելի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում