Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
23.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Բարմենը պատասխանատու է բարի աշխատանքների կազմակերպման և ըմպելիքների պատրաստման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել բարի աշխատանքները,
  • Կատարել պատվերները ժամանակին և անսխալ,
  • Անհրաժեշտության դեպքում պատվերը մատուցել հաճախորդին,
  • Լինել պատասխանատու դրամարկղի համար,
  • Ցուցաբերել բարեհամբույր վերաբերմունք հաճախորդների։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Մասնագիտական կրթությունը կամ վերապատրաստումը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ,
  • Պատասխանատվության զգացում,
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Նախաձեռնողականություն,
  • Բարեվարքություն։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
  • Անվճար ավտոկայանատեղի,
  • Մատչելի գներով ճաշարան,
  • Պարգևատրման համակարգ,
  • Թիմային միջոցառումներ,
  • Գումար ամուսնության կապակցությամբ,
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
  • Վճարովի ամուսնական արձակուրդ,
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար։
Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան, Հրանտ Վարդանյան 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37410448206

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում