Բարմեն
Yerevan Place Hotel
Նկարագրություն
Երևան Փլեյս հյուրանոցը փնտրում է Բարմենի՝ թիմը համալրելու նպատակով։
Պարտականությունները ներառում են խմիչքների լայն տեսականու պատրաստում և մատուցում հյուրերին՝ ցուցաբերելով բարձրակարգ սպասարկում։
Պարտականություններ
- պատրաստել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, վերահսկել խմիչքների պաշարը պահեստում,
- պահպանել խմիչքների և սննդամթերքի որակը, հետևել ժամկետներին և պահպանման համապատասխան կանոններին,
- պատասխանատվություն կրել դրամարկղի և ենթակայության տակ գտնվող խմիչքների համար,
- պատասխանատու լինել վճարումների ճշգրիտ մշակման համար,
- իմանալ խմիչքների բաղադրատոմսերի լայն տեսականի,
- վերանայել պահեստում խմիչքների առկայությունը, անհրաժեշտության դեպքոմ նախապես տեղեկացնել սննդի բաժնի ղեկավարին պատվերի կատարման համար,
- խորհուրդ տալ հյուրերին նրանց նախասիրություններին համապատասխան, հետևել ինչ խմիչքներ են հաճախակի պատվիրում և առաջարկել լրացուցիչ խմիչքներ,
- հաճախակի ներկայացնել ստեղծագործ մտքեր, հեղինակային կոկտեյլներ՝ հետևելով շուկայի տենդենցներին։
Պահանջներ
- Խմիչքային միքսեր պատրաստելու փորձ;;
- Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն;
- Բարեհամբույր վերաբերմունք հյուրերի նկատմամբ
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ռուսերեն, անգլերեն)։
Աշխատանքային ժամեր՝
- 08։00-17։00
- 16։00-01։00
Երևան Փլեյս հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ։
Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։