Բարմեն
Գոլդեն Փելիս հյուրանոց
Նկարագրություն
«Գոլդեն Փելիս» հյուրանոցը հրավիրում է բարեհամբույր, պատասխանատու և փորձառու բարմենի համալրելու մեր պրոֆեսիոնալ թիմը։
Պարտականություններ
- Սպասարկել հյուրերին բարում՝ մատուցելով ըմպելիքներ և խորտիկներ,
- Պատրաստել դասական և հեղինակային կոկտեյլներ,
- Պահպանել բարի տարածքի մաքրությունն ու կարգը,
- Հետևել հյուրերի սպասարկման բարձր մակարդակին,
- Իրականացնել դրամարկղի աշխատանքը,
- Աշխատել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային հերթափոխով (հերթափոխային գրաֆիկով)։
Պահանջներ
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Աշխատանքային փորձ բարմենի/սպասարկման ոլորտում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն։
Golden Palace Hotel Yerevan հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի հենց կենտրոնում, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի ժամանակակից և հին հայկական փողոցներ: Այն գտնվում է Հանրապետության հրապարակից, Օպերայի և Բալետի թատրոնից, ռեստորաններից և տեսարժան վայրերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Հյուրերի հարմարավետությունն ապահովելու համար Հյուրանոցն ունի 36 շքեղ կահավորված սենյակներ:
Մեր տեսլականն է սահմանել ծառայության ամենաբարձր չափանիշները և պահպանել մեր հեղինակությունը հյուրերի, գործընկերների, մրցակիցների և ավելի լայն համայնքի շրջանում:
Մեր առաքելությունն է ապահովել հյուրանոցային ծառայությունների ամենաբարձր մակարդակը Հայաստանում՝ հյուրերի հանգիստը անմոռանալի դարձնելու համար: Պատահական չէ, որ հյուրանոցը բազմիցս ճանաչվել է հյուրերի լավագույն ընտրությունը։