Բարմեն
Լայվշեֆ ՍՊԸ
Նկարագրություն
Մեր նորաբաց ռեստորանը փնտրում է փորձառու և հյուրընկալ բարմենի, ով կկարողանա ոչ միայն պատրաստել բարձրորակ խմիչքներ, այլև ստեղծել ջերմ և հաճելի մթնոլորտ մեր հյուրերի համար։
Պարտականություններ
- Պատրաստել և մատուցել ալկոհոլային, ոչ ալկոհոլային և հեղինակային խմիչքներ՝ համաձայն ռեստորանի չափանիշների։
- Ապահովել հյուրերի բարձրակարգ և բարեհամբույր սպասարկում։
- Պահպանել տարածքի մաքրությունը, կարգուկանոնն ու հիգիենիկ նորմերը։
- Վերահսկել խմիչքների, բաղադրիչների և անհրաժեշտ պարագաների առկայությունը։
- Համագործակցել մատուցողների, խոհանոցի և թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով սահուն աշխատանք։
- Հետևել ռեստորանի ներքին կանոններին և սպասարկման ստանդարտներին։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռեստորանի կամ հյուրանոցային ոլորտի բարում։
- Ռուսերենի ազատ իմացություն (պարտադիր)։
- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման և հյուրերի հետ աշխատելու գերազանց հմտություններ։
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Արագ կողմնորոշվելու և լարված իրավիճակներում հանգիստ ու պրոֆեսիոնալ գործելու կարողություն։
Բարի գալուստ LiveChef
Աշխարհում միակ բարձրակարգ օնլայն ռեստորանը։
Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան։
Պատվիրեք LiveChef-ի միջոցով և ստացեք բացառիկ հնարավորություն խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստաման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արահ կհասնի ձեր սեղանին։
Դիտեք, թե ինչպես են լավագույն խոհարարները կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։
Ամեն մի շարժում, յուրաքանչյուր գործողություն հենց ձեր էկրանին։
Եթե Դուք ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։