Բարիստա-գանձապահ
Coffee House Company
Նկարագրություն
Coffee House-ը փնտրում է բարիստաների, ովքեր ցանկանում են ունենալ կայուն աշխատանք, մրցունակ եկամուտ և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Եթե համարում եք ձեզ պատասխանատու, սիրում եք մարդկանց հետ շփվել, պատրաստ եք սովորել և ցանկանում եք ձեռք բերել ժամանակակից և պահանջված հմտություններ՝ միացեք մեր թիմին։
Բարիստայի աշխատանքային փորձը պարտադիր չէ․ կարևոր է սովորելու և զարգանալու պատրաստակամությունը։
Ի՞նչ ենք առաջարկում
- Մրցունակ աշխատավարձ՝ աշխատանքի արդյունքներին և մասնագիտական զարգացմանը համապատասխան աճի հնարավորությամբ։
- Կարիերայի աճ՝ բարիստայից մինչև Supervisor, ապա՝ Team Leader և ավելին։
- Ուսուցում և մասնագիտական զարգացում՝ ոլորտում նախնական փորձը պարտադիր չէ․ Coffee House -ի կրթական ակադեմիան կտա քեզ բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
- Պրոֆեսիոնալ և աջակցող թիմ՝ միջավայր, որտեղ կարևորում ենք պրոֆեսիոնալիզմը, դրական մթնոլորտը և միասնականությունը։
- Հերթափոխային գրաֆիկ՝
առավոտյան հերթափոխ-09։000-17։00
երեկոյան հերթափոխ-17։00-24։00։
Ձեր հիմնական պարտականությունները
- Հաճախորդների բարձրակարգ սպասարկում
- Սուրճի և այլ ըմպելիքների պատրաստում՝ Coffee House-ի ստանդարտներին համապատասխան
- Դրամարկղային գործառնություններ
- Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի ապահովում
- Թիմի հետ արդյունավետ համագործակցություն
Մեզ համար կարևոր է, որ Դուք
- Լինեք պատասխանատու և պարտաճանաչ
- Ունենաք հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ
- Պատրաստ լինեք սովորելու և մասնագիտորեն զարգանալու
- Կարողանաք աշխատել թիմում
- Կարևորեք կայուն և երկարաժամկետ աշխատանքը
- Ունենաք արդյունքի հասնելու մոտիվացիա
- Շատ սիրեք շփվել մարդկանց հետ և ջերմություն փոխանցել
Միացեք Coffee House-ի թիմին և կառուցեք Ձեր մասնագիտական ճանապարհը մեզ հետ։
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 50+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: