Բարիստա
Diana'z Artisan Patisserie
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարիստայի՝ մեր թիմին միանալու համար։ Փնտրում ենք սուրճի պատրաստման հանդեպ հետաքրքրված, պատասխանատու և հյուրերի հետ հաճելի շփում ստեղծող մասնագետի։ Եթե սիրում եք աշխատել գեղեցիկ միջավայրում և ցանկանում եք զարգանալ սուրճի մշակույթի ոլորտում, սիրով սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Սուրճի և այլ տաք/սառը ըմպելիքների պատրաստում՝ ըստ հաստատված չափանիշների
- Հյուրերի սպասարկում և պատվերների ընդունում
- Մենյուի ըմպելիքների ներկայացում և հաճախորդներին ընտրության հարցում աջակցում
- Սուրճի որակի և մատուցման բարձր չափանիշների պահպանում
- Բարի մաքրության և աշխատանքային տարածքի կարգուկանոնի ապահովում
- Անհրաժեշտ ապրանքների վերահսկում և թիմի հետ արդյունավետ համագործակցություն
Պահանջներ
Կրթություն
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Աշխատանքային փորձ
- Բարիստայի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Փորձ չունեցող, բայց սովորելու ցանկություն ունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Պարտադիր հմտություններ
- Հաճախորդների հետ շփվելու և բարեհամբույր սպասարկում ապահովելու կարողություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Արագ սովորելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Կոկիկություն և կարգապահություն
Ցանկալի հմտություններ
- Բարիստայի աշխատանքի փորձ
- Սուրճի տեսակների և պատրաստման մեթոդների վերաբերյալ գիտելիքներ
- Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն
- Լատտե արտի կամ հատուկ սուրճերի պատրաստման հմտություններ
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք հաճելի և ստեղծագործ աշխատանքային միջավայր, մասնագիտական զարգացման հնարավորություն և ընկերական թիմ։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային։
- Աշխատանքային օրերը և ժամերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։