Բարիստա
«Գրանդ Սպորտ» մարզահամալիր
Նկարագրություն
Բարիստան պատասխանատու է բարի աշխատանքների կազմակերպման,ըմպելիքների պատրաստման և հաճախորդներին բարեհամբյուր սպասարկման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և ապահովել բարի անխափան աշխատանքը՝ պահպանելով սահմանված ընթացակարգերն ու սպասարկման չափանիշները։
- Պատրաստել և տրամադրել հաճախորդների պատվերները ժամանակին, ճշգրիտ և բարձր որակով։
- Անհրաժեշտության դեպքում սպասարկել հաճախորդներին սրահում և մատուցել պատվերները։
- Իրականացնել դրամարկղային գործարքները, ապահովել դրամական միջոցների ճշգրիտ հաշվառումը ։
- Ցուցաբերել բարեհամբույր, հարգալից և պրոֆեսիոնալ վերաբերմունք հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում։
- Պահպանել բարի, սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունն ու սանիտարահիգիենիկ պահանջները։
- Վերահսկել ապրանքների և հումքի առկայությունը, անհրաժեշտության դեպքում տեղեկացնել պատասխանատու անձանց պաշարների համալրման վերաբերյալ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Աշխատանքային փորձը սպասարկման, հանրային սննդի կամ հարակից ոլորտներում ցանկալի է։
- Մասնագիտական կրթությունը կամ համապատասխան վերապատրաստումների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Սուրճերի, սառը և տաք ըմպելիքների, սմուզիների պատրաստման փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Բարում առկա սարքավորումներից (սրճեփ մեքենաներ, բլենդերներ և այլ սարքավորումներ) օգտվելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն։
- ՀԴՄ սարքերից և POS տերմինալներից օգտվելու փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Դրամարկղային գործարքների իրականացման և կանխիկ դրամի հետ աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և խնդիրներին արագ լուծումներ գտնելու պատրաստակամություն։
- Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
- Նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի հմտություններ։
- Բարեվարքություն, ազնվություն և դրական վերաբերմունք հաճախորդների ու գործընկերների նկատմամբ։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում: