Բարի սուպերվայզեր (Bar Supervisor)
Բելվիկ ՍՊԸ
Նկարագրություն
«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը հրավիրում է աշխատանքի կազմակերպված և սպասարկման ոլորտում փորձառու բարի սուպերվայզերի, ով կհամակարգի բարի աշխատանքները, կապահովի թիմի արդյունավետ գործունեությունը և կտրամադրի հյուրերին բարձրակարգ սպասարկում։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել բարի ամենօրյա աշխատանքները և հերթափոխի ընթացքում իրականացվող գործընթացները։
- Համակարգել բարի աշխատակիցների աշխատանքը, բաշխել պարտականությունները և վերահսկել դրանց կատարումը։
- Վերահսկել ըմպելիքների պատրաստման և մատուցման որակը՝ պահպանելով սահմանված չափանիշները։
- Վերահսկել դրամարկղային գործարքների ճշգրտությունը և հերթափոխի հաշվետվությունների պատրաստումը։
- Ապահովել սպասարկման, մաքրության և սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը։
Պահանջներ
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ HoReCa ոլորտում, ցանկալի է՝ բարի ավագի կամ այլ վերահսկողական պաշտոնում։
- Բարի աշխատանքի կազմակերպման, ըմպելիքների պատրաստման և սպասարկման ստանդարտների իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և հաղորդակցման հմտություններ։
- Հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք հեղինակավոր հյուրանոցում,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Մրցունակ աշխատավարձ,
- Դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր:
Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.
We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.