Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բանվոր (սառնարանային բաժնում)

Brand Leader

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
03.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Բրենդ Լիդեր ընկերությունը փնտրում է աշխատակիցներ` պահեստի սառնարանային բանվորի թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Հետևել սառնարաններում ապրանքների դասավորությանը, ժամկետներին
  • Պատվերների հավաքում՝ ըստ պահանջագրերի
  • Բեռնել և բեռնաթափել բեռնատար մեքենաները

Պահանջներ

  • Սեռը՝ Արական
  • Նախընտրելի տարիքը՝ մինչև 45 տարեկան
  • Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն
  • Ծանրաբեռնված պայմաններում և սուղ ժամանակացույցում աշխատելու ունակություն
  • Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ազնվություն և ճշտապահություն
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմելու կարգը`
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները ներկայացնել Բրենդ Լիդեր ընկերություն, հասցեն՝ ք. Երևան, Ն․Շենգավիթ, 11 -րդ փող․, թիվ 1 շինություն կամ ուղարկել նշված էլ․ հասցեին։

Աշխատանքային ժամեր` 08:30-18:00 (երկուշաբթի-շաբաթ) : Կիրակի օրը հանգիստ:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է : Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում: Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը: 2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող: 2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը: Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում