Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 330,000-330,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
03.08.2025

Նկարագրություն

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում անտառների, անտառային հողերի օգտագործման և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետի տեղակալ։

Պարտականություններ

  • Բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում և անհրաժեշտության դեպքում Բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում է Կազմակերպության անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ուսումնասիրություններ և ստուգումներ, ինչպես նաև տեղերում ցուցաբերում է մասնագիտական օգնություն,
  • Բաժնի պետի հանձնարարությամբ Բաժնի աշխատակիցների հետ համատեղ մշակում է անտառների հաշվառման և անտառօգտագործման աշխատանքների տարեկան նախատեսվող ծրագրերը,
  • Իրականացնում է անտառտնտեսական ճանապարհների կառուցման և վերանորոգման, դրանց նպատակային օգտագործման հսկողություն,
  • Բաժնի պետի հանձնարարությամբ հետևում և վերահսկում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից իրականացվող անտառ-օգտագործման աշխատանքները,
  • Անտառկառավարման պլանների ժամկետանց լինելու դեպքում մասնակցում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից հատկացված հատատեղերի ուսումնասիրության գործընթացին,
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի միջոցով հետևում ու վերահսկում է փայտանյութի մթերման, տեղափոխման աշխատանքներին և ըստ անհրաժեշտության ցուցաբերում մասնագիտական օգնություն,
  • Բաժնի պետի հանձնարարությամբ Կազմակերպության կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում համակարգում է բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանման, վերարտադրության, օգտագործման և կայուն կառավարման ապահովումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա անտառային տնտեսության, գյուղատնտեսության, կենսաբանության ոլորտի մասնագիտական ստաժ,
  • Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ,
  • Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ, Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի և Microsoft Office-ի (Word, Excel, Power Point) գերազանց իմացություն,
  • Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն,
  • Գերազանց միջանձնային և թիմային հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00 մինչև 18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան Նորք-Մարաշ Արմենակյան 129
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095650968
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում