Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2C վաճառքի մենեջեր

Ադոռ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
02.09.2026

Նկարագրություն

Ադոռ ընկերությունը փնտրում է B2C վաճառքի մենեջեր:

Պարտականություններ

  • Իրականացնել կազմակերպության արտադրանքի վաճառք, նոր հաճախորդների ներգրավմանը ուղղված աշխատանքներ, ապահովելով սպասարկման բարձր որակ,
  • Թարմացնել հաճախորդների բազան,
  • Հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ,
  • Կատարել պատվերների ձևակերպում, կորդինացում և հետևել դրանց իրականացմանը,
  • Պահպանել մշտական հետադարձ կապ հաճախորդների հետ, տրամադրելով տեղեկատվություն պատվերների արտադրական փուլերի վերաբերյալ,
  • Ապահովել վաճառքի տեխնիկական գործընթացը (ծրագրի մեջ տվյալների մուտքագրում, ելքագրում),
  • Բացահայտել վաճառքի աճի նոր հնարավորություններ՝ հաճախորդների հետ ստեղծելով վստահելի փոխհարաբերություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • MS Office –ի իմացություն (1C, Bitrix ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
  • Նախաձեռնողականություն և վերլուծական մտածողություն,
  • Լարվածության տակ աշխատելու ունակություն և ճշտապահություն,
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն:

Աշխատանքը գտնվում է Գարաժ մոլում` Մազմանյան 1 հասցեում:

Ընկերության մասին
address
Հասցե
Արին բերդի 2/4
address
Աշխատակիցների քանակ
51-150

«Ադոռ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին: Ընկերությունը հիմնադրման օրվանից մինչ այսօր զբաղվում է պրեմիում կարգի մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ և վաճառքով: Մուտք գործելով շուկա Ադոռը առաջին իսկ օրերից տրամադրում է դիզայներական, մշտապես թարմացվող հարուստ տեսականի և ձգտում է կատարելագործելով որակային հատկանիշները բավարարել ամենանրբաճաշակ հաճախորդներին:

Ադոռ ընկերության առաքելությունն է`

Բարելավել մարդկանց կյանքը` ստեղծելով ներդաշնակություն և հարմարավետություն:

Տեսլականը`

Արտադրել մուտքի և միջսենյակային բարձրակարգ դռներ անհատ և կորպորատիվ հաճախորդների համար, առաջարկելով տեխնիկական և դիզայներական լուծումների լայն հնարավորություն:
Տրամադրել ծառայությունների ամբողջական շրջանակ` չափագրումից տեղադրում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում