Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B/B2C վաճառքի մենեջեր

Էկո Սոլար

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
29.06.2025

Նկարագրություն

"Էկո Սոլար" ընկերությունը փնտրում է նպատակասլաց և էներգետիկ վաճառքի մենեջերի, ով կընդլայնի B2B և B2C վաճառքները։ Պաշտոնը ներառում է նոր հաճախորդների ներգրավում, գործընկերային հարաբերությունների ստեղծում, վաճառքի ռազմավարության մշակում և իրականացում։ Մենք առաջարկում ենք դինամիկ աշխատանքային միջավայր, մասնագիտական աճի հնարավորություն և մրցունակ վարձատրություն։

Պարտականություններ

  • Ներկայացնել կազմակերպության ծառայությունները,
  • Իրականացնել խորհրդատվություն և վաճառք,
  • Ապահովել հաճախորդների որակյալ և բարձրակարգ սպասարկումը,
  • Ստեղծել, զարգացնել և պահպանել դրական փոխհարաբերություններ հաճախորդների հետ,
  • Մասնագիտական հարաբերությունների զարգացում և շուկայի վերլուծություն։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (B2B/B2C),
  • Ակտիվ վաճառքների և բանակցային հմտություններ,
  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
  • Արդյունքներին ուղղված մտածելակերպ և խնդիրների արագ լուծման կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն և նպատակասլացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն (ցանկալի),
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (ցանկալի)։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բարձր բոնուսներ,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Վաճառքի թրեյնինգներ,
  • Կազմակերպության պրոդուկտների դասավանդում։
Ընկերության մասին
address
Հասցե
Քեռու փողոց 46/3
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055851185

EcoSolar-ը առաջատար ընկերություն է, որը հոգ է տանում շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի օգտագործման մասին։ Մենք հավատում ենք, որ մեր գործողությունները կարող են ստեղծել ավելի կանաչ, առողջ և կայուն ապագա։ Եվ մեր թիմը իդեալական է դրան հասնելու համար։

Արտադրելով ու զարգացնելով նորարարական արևային լուծումներ, մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց էներգիայի կարիքները հոգալ մաքուր ձևով։ Մեր ընկերությունը հիմնված է նորարարության, թիմային աշխատանքի ու միասնական հաջողությունների վրա։

Մենք սիրով ընդունում ենք նոր գաղափարներ, քրտնաջան աշխատում ենք ու ստեղծում առավոտյան արևի նման պայծառ և կայուն լուծումներ։ EcoSolar-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաև ընտանիք, որը մշտապես ձգտում է առաջ ընթանալ, աճել և սատարել իր աշխատակիցներին և համայնքին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում