Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B վաճառքի մենեջեր

Garage Masters' Mall

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
25.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք կորպորատիվ վաճառքի մենեջեր, ով կներկայացնի Մոլի առևտրային տարածքները, ներգրավելով նոր բիզնես գործընկերներ։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Աշխատանքային պարտականություններ

  • Պարբերաբար ուսումնասիրել շուկան և ներգրավել նոր գործընկերներ (վարձակալների), որոնք համապատասխանում են Մոլի ծառայությունների և վաճառվող ապրանքատեսականու քաղաքականությանը,
  • Մշտապես համագործակցել առկա գործընկերների (վարձակալների) հետ, ապահովել նրանց բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ,
  • Կնքել պայմանագրեր և տրամադրել վարձակալական տարածքներ գործընկերներին և վարձակալներին,
  • Համաձայն մոլի քաղաքականության վերահսկել գործընկերների (վարձակալների) կողմից ներկայացված ծառայությունների և ապրանքատեսականու սահմանված չափանիշները:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ B2B վաճառքի ոլորտում,
  • Համակարգչային գիտելիքներ` MS Office, Power Point,
  • Ավտամեքենաների/ավտապահեստամասերի ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաշվետվություններ պատրաստելու և գործարար թղթակցություն վարելու զարգացած հմտություններ,
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • ժամանակի ճիշտ կառավարման և թիմային արդյունավետ աշխատանքի հմտություններ:

Կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV)։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մազմանյան փողոց, 1
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
011285010

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում