Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B վաճառքի մասնագետ (ներմուծում/արտահանում)

Կավկազ Գլոբալ Իմպորտ ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
29.11.2026

Նկարագրություն

Պարտականություններ

  • Պոտենցիալ հաճախորդների որոնում (B2B սեգմենտ)
  • Սառը և տաք զանգերի իրականացում
  • Ընկերության ծառայությունների և ապրանքների ներկայացում
  • Առաջարկների ուղարկում և հետադարձ կապի պահպանում
  • Նոր պատվիրատուների ներգրավում
  • Գործարքների նախնական բանակցությունների վարում

Պահանջներ

  • Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն բանավոր և գրավոր (պարտադիր)
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվություն և աշխատասիրություն
  • Բանակցելու հմտություններ

Հավելյալ նշումներ

«Կավկազ Գլոբալ Իմպորտ» ՍՊԸ փնտրում է ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու աշխատակցի՝ վաճառքի մենեջերի հաստիքի համար։

Մեր ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի ապրանքների և արդյունաբերական սարքավորումների մատակարարմամբ՝ կազմակերպելով գնումներ արտասահմանյան մատակարարներից և ապրանքների ներմուծում։

Աշխատանքային պարտականություններն են՝

Շուկայում նոր պոտենցիալ հաճախորդների և գործընկեր ընկերությունների ինքնուրույն որոնում։

Արտադրական և արդյունաբերական ընկերությունների բացահայտում, որոնք ունեն ապրանքների, պահեստամասերի կամ սարքավորումների ձեռքբերման կարիք։

Պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում՝ հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների և հաղորդակցության այլ միջոցներով։

Հաճախորդների կարիքների ուսումնասիրություն և համապատասխան առաջարկների ներկայացում։

Գործարար բանակցությունների վարում և պատվերների ներգրավում։

Գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և երկարաժամկետ համագործակցության զարգացում։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում