B2B վաճառքի մասնագետ
Էկոմոթորս գրուպ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք վաճառքի ոլորտում փորձառու և նախաձեռնող մասնագետի, ով կկարողանա զարգացնել Eco Motors-ի B2B ուղղությունը, կառուցել նոր գործարար կապեր և վերածել դրանք երկարաժամկետ համագործակցության։
Պարտականություններ
- Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում
- B2B գործընկերների հետ կապի հաստատում և համագործակցության զարգացում
- Eco Motors-ի ավտոմեքենաների և առաջարկների ներկայացում
- Բանակցությունների վարում և վաճառքի գործարքների իրականացում
- Կորպորատիվ առաջարկների և գնային հաշվարկների պատրաստում
- Գործող հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում
- Վաճառքի պլանների և KPI-ների ապահովում
- CRM համակարգում հաճախորդների և վաճառքի գործընթացի վարում
- Շուկայի և նոր B2B վաճառքի հնարավորությունների ուսումնասիրություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում առնվազն 2 տարի
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Ակտիվություն, հետևողականություն և արդյունքամետ մոտեցում
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
- Մուտքային դիմումներ և ակտիվ վաճառքի համար անհրաժեշտ աջակցություն
- Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ
- Աշխատանք կայացած և զարգացող թիմում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
Ecomotors ընկերությունը զբաղվում է էլեկտրական մեքենաների ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունն առաջարկում է առկա և պատվերով էլեկտրական մեքենաների լայն տեսականի:
Էլեկտրոմոբիլները կարող եք ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ ու լիզինգով:
Ecomotors ընկերություն՝
1.Վստահելի գործընկեր
2. Մասնաճյուղերի ձևավորվող ցանց Հայաստանում
3․Լավագույն պայմաններ
4․Մեքենաների ներմուծում ամենակարճ ժամանակահատվածում
5. Հինգ տարի երաշխիքային սպասարկում կամ 150.000 կմ