Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B վաճառքի մասնագետ

Babayans accounting center

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Վաճառք, Առևտուր
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
04.10.2026

Նկարագրություն

Հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ է նպատակասլաց և արդյունքամետ B2B վաճառքի մասնագետ՝ նոր հաճախորդների ներգրավման և ծառայությունների վաճառքի համար։

Պարտականություններ

  • Նոր բիզնես հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում,
  • Մուտքային դիմումների մշակում և սառը զանգերի իրականացում,
  • Ծառայությունների և փաթեթների ներկայացում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և բանակցությունների վարում,
  • Վաճառքի բազայի վարում և արդյունքների հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • B2B վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հաշվապահական կամ հարկային ոլորտի գիտելիքները կդիտվեն որպես մեծ առավելություն,
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Ակտիվություն, հետևողականություն և արդյունքամետ մոտեցում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Արդեն գործող մարքեթինգային և հաճախորդների ներգրավման աղբյուրներ,
  • Մուտքային դիմումներ և ակտիվ վաճառքի համար անհրաժեշտ աջակցություն,
  • Հաշվապահական և հարկային ծառայությունների վերաբերյալ ուսուցում,
  • Աշխատանք կայացած և զարգացող թիմում,
  • Ֆիքսված աշխատավարձ + վաճառքի արդյունքից կախված հավելյալ վարձատրություն,
  • Եկամտի աճի հնարավորություն՝ վաճառքի արդյունքին համապատասխան։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, 10:00–18:00

Եթե նախկինում ինքնուրույն գտել եք նոր հաճախորդներ, իրականացրել սառը զանգեր, վարել բանակցություններ և վաճառքը հասցրել մինչև գործարքի ավարտ, Ձեր փորձը մեզ հատկապես հետաքրքիր է։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան
address
Աշխատակիցների քանակ
1-15
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում