Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B Վաճառքի մասնագետ

O2 Գարդենս

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
11.07.2026

Նկարագրություն

Օ2 Gardens-ը փնտրում է փորձառու և արդյունքակենտրոն B2B վաճառքի մասնագետ, ով կզարգացնի ընկերության գործընկերային ցանցը և կնպաստի վաճառքների աճին լանդշաֆտային և բուսաբուծական լուծումների ոլորտում։

Եթե ունեք վաճառքի փորձ, սիրում եք բանակցել և կառուցել երկարաժամկետ համագործակցություններ՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Պարտականություններ

  • Զարգացնել և ընդլայնել B2B հաճախորդների բազան (կառուցապատողներ, բիզնեսներ, հյուրանոցներ, գրասենյակներ)՝ ապահովելով վաճառքների աճ
  • Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել նպատակային լուծումներ՝ ապահովելով բարձր մակարդակի սպասարկում
  • Մշակել կոմերցիոն առաջարկներ և իրականացնել գնային հաշվարկներ՝ ապահովելով մրցունակություն և շահութաբերություն
  • Վարել բանակցություններ և կնքել համագործակցության պայմանագրեր
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ
  • Ապահովել վաճառքի պլանների կատարում և գերազանցում

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքի ոլորտում
  • Բարձր զարգացած բանակցային և բիզնես հաղորդակցության հմտություններ
  • Նախագծային վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի
  • CRM համակարգերի իմացություն

Մենք առաջարկում ենք

  • Մրցունակ աշխատավարձ
  • Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք
  • Մասնագիտական աճ և զարգացում
  • Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ Երևան, Սիլիկյան թաղամաս 13փ․,2/8
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի – Շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8, Yerevan, Armenia, 0029, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
095305224

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։

🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում