Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B Վաճառքի ղեկավար / B2B Sales Manager

Լեյդի - Զոն

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
07.11.2026

Նկարագրություն

Lady Zone-ը հանդիսանում է առաջատար և ամենամեծ մարզասրահների ցանցը Հայաստանում։ Բացի (B2C) ուղղություններից, ակտիվորեն զարգացնում ենք B2B վաճառքի ուղղությունը՝ համագործակցելով բանկերի, ընկերությունների և այլ մեծ կազմակերպությունների հետ։

Մենք փնտրում ենք փորձառու B2B վաճառքի ղեկավար, ով կզարգացնի և կընդլայնի մեր B2B վաճառքները, կհաստատի համագործակցություններ և կապահովի վաճառքների աճ։

Պարտականություններ

  • Զարգացնել B2B վաճառքների ռազմավարություն՝ համապատասխան ընկերության ընդհանուր նպատակներին
  • Հայտնաբերել նոր գործընկերներ և բացել վաճառքի նոր ուղղություններ
  • Կառավարել գոյություն ունեցող B2B հաճախորդների հարաբերությունները և ապահովել երկարաժամկետ համագործակցություն
  • Կազմակերպել հանդիպումներ, ներկայացնել մեր ծառայությունները և պատրաստել առաջարկներ
  • Մասնակցել գնագոյացման և պայմանագրերի մշակման գործընթացներին
  • Համագործակցել գործող վաճառքի, մարքեթինգի և ֆինանսների թիմերի հետ՝ վաճառքի ամբողջական ցիկլը կազմակերպելու համար
  • Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ սկսած կապի հաստատումից մինչև հանդիպումներ և պայմանագրերի կնքումներ
  • Մշակել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ վաճառքի արդյունքների վերաբերյալ
  • Կառուցել CRM և փաստաթղթային կառավարման հստակ և հետևողական համակարգ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտում
  • Նվազագույնը 3 տարվա փորձ՝ B2B վաճառքի ոլորտում
  • Հաճախորդների հետ շփվելու գերազանց հմտություններ՝ վստահություն ներշնչող պահվածքով
  • Վաճառքի ցիկլի և բանակցային գործընթացների լավ իմացություն
  • Ինքնուրույն աշխատելու և արդյունքների հասնելու պատրաստակամություն
  • Վերլուծական մտածողություն, ճկունություն և պրոակտիվ մոտեցում
  • Excel / Google Sheets լավ իմացություն, ցանկալի է՝ CRM համակարգերի փորձ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Ընկերության մասին
address
Հասցե
Ագաթանգեղոսի 6/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում