B2B Sales Manager
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող B2B Sales Manager (HVAC - համակարգ,օդափոխություն և ջեռուցում), ով պատասխանատու կլինի VRF համակարգերի զարգացման, շինարարական ընկերությունների հետ համագործակցության և նախագծերի արդյունավետ կառավարման համար։ Աշխատակիցը ներգրավված կլինի վաճառքի գործընթացների վերահսկման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և մատակարարման համակարգման աշխատանքներում։
Պարտականություններ
- Զարգացնել և առաջխաղացնել VRF համակարգերի ուղղությունը
- Համագործակցել շինարարական և կառուցապատող ընկերությունների հետ
- Ներգրավել ապրանքներն ու լուծումները վաճառքի գործընթացներում
- Վերահսկել նախագծերի իրականացման ընթացքը
- Կազմակերպել և համակարգել մատակարարման գործընթացները
- Աշխատել միջազգային գործընկերների և մատակարարների հետ
Պահանջներ
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (պարտադիր)
- Project Management ոլորտում աշխատանքային փորձ ցանկալի է
- Բարձրագույն կրթություն
- Բանակցային և հաղորդակցման հմտություններ
- Կազմակերպչական և վերլուծական մտածողություն
- Պատասխանատվություն և նախաձեռնողականություն
- Թիմային աշխատանքի կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը՝ մրցակցային
- Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Աշխատանք միջազգային գործընկերների հետ
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի