Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
27.06.2026

Նկարագրություն

VLV Centre ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող B2B Sales Manager (HVAC - համակարգ,օդափոխություն և ջեռուցում), ով պատասխանատու կլինի VRF համակարգերի զարգացման, շինարարական ընկերությունների հետ համագործակցության և նախագծերի արդյունավետ կառավարման համար։ Աշխատակիցը ներգրավված կլինի վաճառքի գործընթացների վերահսկման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և մատակարարման համակարգման աշխատանքներում։

Պարտականություններ

  • Զարգացնել և առաջխաղացնել VRF համակարգերի ուղղությունը
  • Համագործակցել շինարարական և կառուցապատող ընկերությունների հետ
  • Ներգրավել ապրանքներն ու լուծումները վաճառքի գործընթացներում
  • Վերահսկել նախագծերի իրականացման ընթացքը
  • Կազմակերպել և համակարգել մատակարարման գործընթացները
  • Աշխատել միջազգային գործընկերների և մատակարարների հետ

Պահանջներ

  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (պարտադիր)
  • Project Management ոլորտում աշխատանքային փորձ ցանկալի է
  • Բարձրագույն կրթություն
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ
  • Կազմակերպչական և վերլուծական մտածողություն
  • Պատասխանատվություն և նախաձեռնողականություն
  • Թիմային աշխատանքի կարողություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձը՝ մրցակցային
  • Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Աշխատանք միջազգային գործընկերների հետ
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում