Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B մեծածախ վաճառքի մասնագետ

Eldorado Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
24.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էլդորադո Ընկերությունը աշխատանքի է հրավիրում B2B մեծածախ վաճառքի մասնագերների, ովքեր միանալով Ընկերության արհեստավարժ թիմին կապահովեն Ընկերության ընդլայնումը տեղի և միջազգային շուկայում։

Պարտականություններ

  • Հաճախորդների ակտիվ որոնում և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցում։
  • Հաճախորդներին գործող ակցիաների և Ընկերության ապրանքատեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում։
  • Կոմերցիոն առաջարկների կազմում, բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում։
  • Բաժնի ամենօրյա քննարկումներին մասնակցություն և շուկայում առաջխաղացման նոր առաջարկների ներկայացում։
  • Առկա խնդիրների վերհանում և դրանց լուծման կառուցողական առաջարկների ներկայացում։
  • Շուկայի մշտական վերլուծություն և մրցակցային դաշտի մոնիթորինգի իրականացում։
  • Շաբաթական և ամսական կատարողականի (KPI) արդյունքների հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, վաճառքների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքների կամ գործընկերային հարաբերությունների կառավարման ոլորտում։
  • Գերազանց բանակցային հմտություններ և համոզիչ հաղորդակցության կարողություններ։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում։
  • Վերլուծական մտածողություն և շուկայի ուսումնասիրության հմտություններ։
  • Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողական մոտեցում։
  • MS Office փաթեթի և CRM համակարգերի լավ իմացություն։
  • Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ դուք կունենաք՝

  • Անվճար առողջության ապահովագրություն,
  • Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Արագացված դասընթացի անվճար իրականացում,
  • Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
  • Դինամիկ աճող, կայուն գործատու։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին, նպատակ դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում