Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B մասնագետ

Վիպ Թրավել ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
18.11.2026

Նկարագրություն

VIP Travel-ը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և արդյունքամետ կորպորատիվ վաճառքի մասնագետ, ով կզբաղվի ընկերության ծառայությունների ներկայացմամբ և կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացմամբ։

Պարտականություններ

  • Նոր կորպորատիվ հաճախորդների որոնում և ներգրավում
  • Ընկերությունների հետ կապի հաստատում, հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում
  • VIP Company-ի ծառայությունների և կորպորատիվ առաջարկների ներկայացում
  • Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան անհատական առաջարկների մշակում
  • Կոմերցիոն առաջարկների պատրաստում և ներկայացում
  • Գործարքների ամբողջական վաճառքի գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ B2B / կորպորատիվ վաճառքներում
  • Բանակցություններ վարելու և ծառայություններ ներկայացնելու զարգացած հմտություններ
  • Նոր հաճախորդների հետ ինքնուրույն կապ հաստատելու և համագործակցություն զարգացնելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն նշված էլ․ հասցեին, թեմա դաշտում նշելով «Կորպորատիվ վաճառքի մասնագետ» հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մաշտոցի պողոտա, 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37410500222

✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։

🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։

🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։

🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։

🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում