Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

B2B վաճառքի մենեջեր (կես դրույք)

HoReCa Holding LLC

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 05.03.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատավարձ`
Ամսական 350,000
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ՀՈՌԵԿԱ ՀՈԼԴԻՆԳ» հյուրանոցառեստորանային ցուցահանդեսներ և փառատոններ իրականացնող կազմակերպությանը երկարաժամկետ պայմաններով աշխատանքի է հրավիրում բանիմաց B2B ոլորտի վաճառքի մասնագետի։

Պարտականություններ

«ՀՈՌԵԿԱ ՀՈԼԴԻՆԳ»-ը 2024 թվականի հուլիսի 19,20 և 21-ին Երևան Թումանյան և Մոսկովյան փողոցներում իրականացրել է մեծամասշտաբ «RestoFest», «Երևանի Ռեստորանային Օրեր» փառատոնը, հղումը դեպի կայք՝ www.restofest.org:

Ընկերությունը իր աշխատանքային բազայում ունի ավելի քան 1000 ռեստորանային և հյուրանոցային ոլորտի կազմակերպությունների ցանկ:

Վաճառքի մենեջերը պետք է հեռախոսային զանգերի կամ հանդիպումների միջոցով ռեստորանային կազմակերպություններին ներկայացնի հուլիսի 19-ին և 20-ին կազմակերպվող «RestoFest», «Երևանի Ռեստորանային Օրեր» փառատոնը՝ ըստ նախապես կազմված կոմերցիոն առաջարկի:

ՀԱՎԵԼՈՒՄ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԱՄԱՐ

«RestoFest 2024», «Երևանի Ռեստորանային Օրեր» փառատոնը անցկացվել է բարձր մակարդակով և երեք օրերի ընթացքում հյուրընկալվել է ավելի քան 80 000 այցելու: Փառատոնը ոլորտի կողմից բավականին ճանաչված է և վաճառքի խնդիրներ չեն առաջանալու:

Պահանջներ

  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ B2B ոլորտում,
  • Բարձրագույն կրթությունը պարտադիր է մարքեթինգային և հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային ժամերը՝ ամբողջ դրույք 10:00-18:00,
  • Աշխատանքային ժամերը՝ կես դրույք 10:00-15:00 կամ 15:00-19:00,
  • Հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի,
  • Գրասենյակը գտնվում է Նաիրի Զարյան փող., 22 շենք (Արաբկիր վարչ. շրջան,«ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ»-ի շենքում),
  • Աշխատավարձ ամսական 350.000 ՀՀ դրամ:
Ընկերության մասին
address
Հասցե
Նաիրի Զարյան փող., 22 շենք
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
049304304

«ՀՈՌԵԿԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն ստեղծում միասնական գործնական հարթակ,
որոնցում արդյունավետ կերպով կարող են ներկայացվել նոր ապրանքներ,
նյութեր, սարքավորումներ և հյուրանոցառեստորանային ծառայություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում