Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ախտահանման բաժնի բուժքույր

"Հելիոս" Բժշկական Կենտրոն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
27.09.2026

Նկարագրություն

«Հելիոս» բժշկական կենտրոնն ընդլայնում է իր մասնագիտական թիմը և հրավիրում է աշխատանքի փորձառու ախտահանման բաժնի բուժքրոջ:

Պարտականություններ

  • Բաժիններից գործիքների ընդունում և հետհանձնում

  • Գործիքների նախնական տեսակավորում և տարանջատում

  • Գործիքների ախտահանում ՝ ապահովելով լուծույթների ճիշտ կոնցենտրացիան և ժամկետները

  • Մանրէազերծման փուլից առաջ գործիքների հավաքում, փաթեթավորում և պիտակավորում

  • Գործիքների մանրէազերծման իրականացում՝ պահպանելով ջերմաստիճանի նորմերը և տևողությունը

Պահանջներ

  • Բուժքույրական կրթություն
  • Աշխատանքային գործունեություն ծավալելու թույլտվություն (հավաստագիր)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն և ճշգրտություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Պապ Թագավորի 27/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Հելիոս բժշկական կենտրոնը հիմնադրվել է սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանի և Ֆիլիպ Փաթաթանյանի կողմից 2007 թ․ Երևանում՝ առողջ և գեղեցիկ ապրելակերպի գաղափարներով։

Մասնագիտացված է մաշկաբանության, էսթետիկ բժշկության, պլաստիկ վիրաբուժության և պոդոլոգիայի ոլորտներում՝ առաջարկելով նաև լաբորատոր (կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, միկրոբիոլոգիական), սպա և ախտորոշիչ ծառայություններ։

Հելիոս Բժշկական Կենտրոնը առաջարկում է լայն թվով ծառայություններ, որոնք նվիրված են մաշկի առողջությանը, երիտասարդացման ու էսթետիկ միջամտություններին՝ ժամանակակից պայմաններով և միջազգային չափանիշներով: Թիմի փորձը, բարձր որակը և հաճախորդների դրական տեսակետները՝ կարևոր ցուցիչներ են։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում