Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտովարձույթի գործակալ

MYAUTO

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000
Դրույք` Լրիվ դրույք, Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
17.07.2026

Նկարագրություն

MY AUTO ավտո վարձույթի գործակալությանը փնտրում է մենեջեր ով աշխատանք կկատարի հաճախորդների և ավտոպարկի հետ։

Պարտականությունները

  • Տեղեկատվական աջակցություն գործող հաճախորդներին մեքենայի շահագործման հետ կապված հարցերի վերաբերյալ,
  • Նոր և գործող հաճախորդների հետ պայմանագրերի կնքում/երկարաձգում,
  • Հաճախորդներին մեքենաների տրամադրում և ընդունում,
  • Համագործություն տեխսպասարկման կայանների և ավտոպահեստամասերի խանութների հետ,
  • Աշխատանք դեբիտորական պարտքերի հետ,
  • Տրամադրվող տրանսպորտային միջոցների արտաքին տեսքի և տեխնիկական վիճակի մոնիտորինգ։

Պահանջները

  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office, 1C, Bitrix 24),
  • Աշխատանքային փորձը դիլերային կամ տաքսի ընկերությունում կդիտվի որպես առավելություն,
  • Ստրեսակայուն,
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարում,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
  • Վարորդական իրավունքի առկայություն։

Պայմաններ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա

Աշխատավարձը՝ սկսած 200000 դրամից, գործում է բոնուսային համակարգ՝ կախված կատարողականի արդյունքներից։

Հասցե՝ ք․Երևան Նոր Նորք Թոթովենցի 3/5։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 77 806409

Իմ Ավտո ընկերությունը ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ է մատուցում 2009 թվականից։ Մեր աշխատանքի ընթացքում մենք բացահայտել ենք մեր հաճախորդների ամենակարևոր կարիքները և գտել դրանց լուծման ամենաօպտիմալ մեթոդները:

Մեր գլխավոր նպատակն է տրանսպորտային միջոցների վարձակալության ծառայությունների մատուցման գործում ազնիվ, երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների իրականացումը։ Հաճախորդի հետ փոխգործակցության ընթացքում ծառայության առավելագույն մակարդակի ապահովումը թույլ է տվել կրճատել ժամանակածախսն, ինչը երբեմն անգին է:

Մեզ համար չկան կաղապարներ կամ կարծրատիպեր. մեր յուրաքանչյուր հաճախորդը յուրահատուկ է և արժանի անհատական ուշադրության: Երկար տարիների աշխատանքային փորձն օգնել է անհատականացնել ծառայությունների մատուցման մեթոդաբանությունը և նպաստել է բազմաթիվ հատուկ առաջարկների մշակմանը: Մենք ավտոմեքենաների վարձակալության ծառայություններն ավելի մատչելի և հեշտ ենք դարձնում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում