Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտովարձույթի գործակալ

ՍԻՔՍԹ Արմենիա

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
25.02.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սիքսթ Արմենիային անհրաժեշտ է ավտովարձույթի գործակալ` հաճախորդամետ և գերազանց հաղորդակցման հմտություններով:

Աշխատանքը հերթափոխով է:

Պարտականություններ

  • Տեղյակ լինել ընկերության, գների, վարձակալության պայմանների և ընկերության այլ ընթացակարգերի մասին
  • Հաճախորդներին տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն
  • Լրացնել բոլոր անհրաժեշտ վարձակալական փաստաթղթերը
  • Հանձնել և ընդունել ավտոմեքենաները
  • Ցուցաբերել հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել ավտոմեքենաների տեղափոխում
  • Պահպանել Սիքսթ ավտովարձույթի իմիջի և բրենդի բարձր չափանիշները

Պահանջներ

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Աշխատանքի խառը գրաֆիկով (ցերեկային և գիշերային) աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում և մանրամասների նկատմամբ ուշադրություն
  • Վարորդական իրավունքի «Բ» կատեգորիա (մեխանիկական փոխանցումատուփով մեքենաների վարման հմտություն)

Հավելյալ նշումներ

Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները նշված էլ.հասցեով: Միայն պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Աճառյանի փողոց, 42
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010238381

2007 թվականի հուլիսին SIXT-ը հաստատվեց Հայաստանում՝ դառնալով տեղական շուկայում ավտովարձույթի առաջատար ընկերություն: SIXT-ի հետ ավտոմեքենա վարձակալելը կարող է նպաստել Հայաստանում փորձի ձեռքբերմանը: Մենք առաջարկում ենք նորագույն ավտոմեքենաների լայն ընտրանի, որոնք կարող են բավարարել ուղևորության ցանկացած պահանջ: 24/7 ռեժիմով աշխատող գրասենյակը, որը տեղակայված է «‎Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղակայված գրասենյակը ճանապարհորդներին տալիս է ավտոմեքենա վարձակալելու հրաշալի հնարավորություն՝ իրենց ժամանցային և բիզնես կարիքներից ելնելով: Գյումրի քաղաքի «‎Շիրակ» օդանավակայանի «‎Meet and greet» կայանը հնարավորություն է տալիս տեղաշարժման լուծումներ գտնել երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող երկրորդ խոշոր քաղաքում` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում