Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոտնտեսության պատասխանատու

Job.am Գործընկեր կազմակերպություն

Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 09.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու վարիչ-պատասխանատուի՝ ավտոպարկում աշխատելու համար։

Պարտականություններ

  • Ապահովել Ընկերության բոլոր բաժանմունքների կողմից մեքենա մեխանիզմների պատվերների կատարումը, տրանսպորտի աշխատանքը,
  • Ապահովել մեքենա մեխանիզմների վերանորոգման աշխատանքները, ժամանակին պատվիրել և վերահսկել փոխարինվող դետալների մուտքագրումն ու դուրսգրումը,
  • Հետևել տեխնիկայի փաստաթղթերի ճշտությունն ու պիտանելիության ժամանակահատվածը,
  • Վերահսկել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկը, պարտականությունների և հանձնարարականների ժամանակին կատարումը,
  • Ներկայացնել հաշվետվություններ վառելիքի և քսայուղերի, մեքենաների և մեխանիզմների վերանորոգման աշխատանքների և տեղադրված դետալների մասին,
  • Պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Excel, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև,
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն,
  • Խնդրահարույց իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու և կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի ունակություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 6 օրյա գրաֆիկ:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում