Տնօրենի օգնական
ABC GROUP LLC
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է ավտոսրահի տնօրենի օգնական։
Պարտականություններ
- ավտոսրահի աշխատանքների համակարգում,
- հաճախոորդների սպասարկում,
- անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում
Պահանջներ
- կրթություն
- աշխատանքային փորձ (պարտադիր է)
- լինել պարտաճանաչ
- լինել պատասխանատու
- ունենալ կոմունիկացիոն հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր Երկ-շաբաթ 10։00-19։00
ABC GROUP LLC-ն հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային շուկայի նորարար առաջատարներից մեկը: Մեր գործունեության հիմքում ընկած է հստակ և բարձր առաքելություն՝ նպաստել ՀՀ տնտեսության մոդեռնիզացմանը՝ խթանելով էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների տարածումը:
Մենք մասնագիտացած ենք բարձրակարգ էլեկտրամոբիլների ներմուծման և սպասարկման, ինչպես նաև լիցքավորման կայանների ցանցի զարգացման ոլորտում: Մենք հավատարիմ ենք «կանաչ տնտեսության» սկզբունքներին և ձգտում ենք բերել համաշխարհային լավագույն փորձը Հայաստան:
Որպես գործատու՝ մենք գնահատում ենք պրոֆեսիոնալիզմը, ամբիցիան և նվիրվածությունը: Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է իրացնել իր պոտենցիալը և հասնել կարիերայի նոր բարձունքների՝ ընկերության զարգացմանը զուգընթաց: Մենք փնտրում ենք գործընկերների, ովքեր պատրաստ են կիսել մեր պատասխանատվությունը և հաջողությունը:
Միացե՛ք մեզ, և եկեք միասին վարենք դեպի մաքուր և զարգացած ապագա: