Ավտոպարկի պատասխանատու
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Շինարարական ոլորտում գործունեություն իրականացնող խոշոր և զարգացող «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊ Ընկերությունը հրավիրում է համալրելու Ավտոպարկի պատասխանատուի թափուր հաստիքը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության ավտոշարասյան ամենօրյա աշխատանքը։
- Ապահովել տրանսպորտային միջոցների արդյունավետ և նպատակային շահագործումը։
- Կազմել վարորդների և տեխնիկայի աշխատանքի գրաֆիկները։
- Համակարգել շինհրապարակների տրանսպորտային սպասարկումը։
- Վերահսկել GPS համակարգերի, վառելիքի ծախսի և մեքենաների շահագործման տվյալները։
- Հետևել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և պարտադիր տեխնիկական զննության ժամկետներին։
- Կազմակերպել մեքենաների ապահովագրության և հաշվառման գործընթացները։
- Վերահսկել վարորդների աշխատանքային կարգապահությունը և ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը։
- Համագործակցել մեխանիկական ծառայության, պահեստի, գնումների և շինհրապարակների ղեկավարների հետ։
- Պատրաստել հաշվետվություններ ավտոպարկի շահագործման, վառելիքի սպառման և ծախսերի վերաբերյալ։
- Իրականացնել միջոցառումներ՝ ավտոշարասյան աշխատանքի արդյունավետության և ծախսերի օպտիմալացման ուղղությամբ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ տրանսպորտի, մեխանիկայի, լոգիստիկայի կամ հարակից ոլորտում։
- Ավտոպարկի, տրանսպորտի կառավարման կամ լոգիստիկայի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Ավտոմեքենաների և շինարարական տեխնիկայի տեխնիկական շահագործման հիմունքների իմացություն։
- ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցների շահագործման պահանջների իմացություն։
- MS Office, հատկապես Excel ծրագրի լավ իմացություն։
- GPS մոնիթորինգի և ավտոպարկի կառավարման համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Անհրաժեշտ հմտություններ
- Կազմակերպչական և ղեկավարական հմտություններ։
- Արագ որոշումներ կայացնելու կարողություն։
- Պլանավորման և համակարգման ունակություն։
- Վերլուծական մտածողություն։
- Բարձր պատասխանատվություն և կարգապահություն։
- Թիմի կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
- Սթրեսակայունություն և բազմախնդիր միջավայրում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից մինչև շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։