Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոպարկի ղեկավար

Զիգզագ

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ
Վերջնաժամկետ`
22.08.2026

Զիգզագ ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Ավտոպարկի ղեկավար, ով կապահովի ընկերության ավտոպարկի անխափան աշխատանքը, մեքենաների տեխնիկական սարքինությունը և վարորդների աշխատանքի արդյունավետ կազմակերպումը։

Հիմնական պարտականություններ

  • Վերահսկել ընկերության ավտոպարկի տրանսպորտային միջոցների տեխնիկական սարքինությունն ու շահագործման վիճակը,
  • Կազմակերպել և վերահսկել մեքենաների պլանային տեխնիկական սպասարկումն ու անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները,
  • Արագ արձագանքել մեքենաների շահագործման ընթացքում առաջացած խնդիրներին և կազմակերպել դրանց արդյունավետ լուծումը,
  • Վերահսկել վարորդների աշխատանքը, աշխատանքային գրաֆիկների պահպանումը և աշխատանքային կարգապահությունը,
  • Ապահովել մեքենաների ժամանակին պատրաստ լինելը առաքումների և այլ ծառայողական աշխատանքների համար,
  • Վերահսկել վառելիքի, պահեստամասերի և տեխնիկական ծախսերի նպատակային օգտագործումը,
  • Համագործակցել սպասարկող կազմակերպությունների, ավտոսերվիսների և ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
  • Վարել ավտոպարկին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը և ներկայացնել հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման պաշտոնում,
  • Ավտոմեքենաների տեխնիկական կառուցվածքի և շահագործման կանոնների լավ իմացություն,
  • Ղեկավարման և կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և խնդիրների արագ լուծման կարողություն,
  • MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Ավան-Առինջ, Աճառյան 2-րդ նրբանցք, 8/1

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, 09:00–18:00

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։

Ընկերության մասին
address
Հասցե
1 Hyusisayin Ave, office 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում