Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոպահեստամասերի վաճառքի մասնագետ

Վոլտքար ՍՊԸ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
17.12.2026

Նկարագրություն

Voltcar Parts ավտոպահեստամասերի խանութը փնտրում է փորձառու մասնագետի՝ հաճախորդների սպասարկման, պահեստամասերի վաճառքի և Չինաստանից պատվերների կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում և ավտոպահեստամասերի վաճառք։

  • Պահեստամասերի որոնում և ընտրություն՝ ըստ մոդելի և VIN կոդի։

  • Չինացի մատակարարների հետ հաղորդակցություն WeChat-ի միջոցով։

  • Պահեստամասերի գների ճշտում և պատվերների կազմակերպում։

  • Պատվերների ընթացքի վերահսկում և հաճախորդների տեղեկացում։

  • Պահեստամասերի հաշվառում և մնացորդների վերահսկում։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը՝ առավելություն)։

  • Ավտոպահեստամասերի վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։

  • Ավտոմեքենաների կառուցվածքի և պահեստամասերի լավ իմացություն։

  • VIN կոդով պահեստամասերի որոնման և ընտրության հմտություններ։

  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, այդ թվում՝ գրավոր։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

  • Համակարգչային գրագիտություն և մատակարարների հետ նամակագրություն վարելու կարողություն։

  • Պատասխանատվություն, հաղորդակցման և վաճառքի հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 6 օր, ժամը 10․00-19․00։

Ընկերության մասին
address
Հասցե
Homplex Hyper Mall
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
93003322

Վոլտքար ընկերությունը գործում է 2023 թվականից և մասնագիտացած է Չինաստանից էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի ոլորտում։

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ Voltcar՝ ավտոմեքենաների ներմուծում և վաճառք, Voltcar Service՝ մասնագիտացված տեխնիկական սպասարկում և վերանորոգում, Voltcar Parts՝ ավտոպահեստամասերի ներմուծում և վաճառք։

Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել որակյալ և համալիր ծառայություններ՝ ավտոմեքենայի ձեռքբերումից մինչև հետագա սպասարկում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում