Ավտոպահեստամասերի պատվերների մասնագետի
Hy Drive Go
Նկարագրություն
HY Drive ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու ավտոպահեստամասերի պատվերների մասնագետի։
Փնտրում ենք պատասխանատու և ոլորտին լավ տիրապետող մասնագետի, ով կզբաղվի ավտոմեքենաների պահեստամասերի ընտրությամբ, համապատասխանության ստուգմամբ և պատվերների կազմակերպմամբ։
Պարտականություններ
-
Ավտոմեքենաների պահեստամասերի որոնում և ընտրություն
-
Պահեստամասերի համապատասխանության (compatibility) ստուգում՝ ըստ ավտոմեքենայի մոդելի և տեխնիկական տվյալների
-
Պահեստամասերի պատվերների ձևակերպում և կազմակերպում
-
Պատվերների ընթացքի վերահսկում
-
Մատակարարների հետ արդյունավետ հաղորդակցություն
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ ոլորտում (պարտադիր)
-
Ավտոմեքենաների պահեստամասերի գերազանց իմացություն
-
Անգլերեն լեզվի իմացություն (պարտադիր)
-
Պահեստամասերի ճիշտ ընտրության և համապատասխանեցման հմտություններ
-
Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և հետաքրքրված եք առաջարկով, կապ հաստատեք մեզ հետ՝ հարցազրույցի և աշխատանքային պայմանների մանրամասներին ծանոթանալու համար։
📞 094 90 38 80