Ավտոմեխանիկ
Ավտո Գելլրի ՓԲԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է պատասխանատու և փորձառու ավտոմեխանիկի՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման, ախտորոշման և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Պարտականություններ
-
Ավտոմեքենաների տեխնիկական զննում և անսարքությունների ախտորոշում
-
Մեխանիկական համակարգերի վերանորոգում
-
Պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկում
-
Աշխատանքների իրականացում անվտանգության և տեխնիկական ստանդարտներին համապատասխան
-
Օգտագործվող գործիքների և սարքավորումների ճիշտ շահագործում
Պահանջներ
- Առնվազն 1–3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
-
Ավտոմեքենաների մեխանիկական կառուցվածքի լավ իմացություն
-
Ախտորոշման սարքերի հետ աշխատելու հմտություն
-
Տեխնիկական խնդիրների արագ և ճիշտ լուծում
-
Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
Ներկայացնելով նոր սերնդի էլեկտրական մեքենաներ ու տեխնոլոգիաներ՝ Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors, SAIC Maxus, CATL և SCANIA ապրանքանիշերի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։