Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոմեքենայի վարձակալության գործակալ

Premium Machinery Armenia

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 07.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Պրեմիում Մաշիների Էյ Էմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Ավտոմեքենայի վարձակալության գործակալի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Կառավարել ավտոմեքենաների վարձակալության և վերադարձի ամբողջ ցիկլը՝ ներառյալ համապատասխան փաստաթղթերի պատրաստումը,
  • Ապահովել ավտոմեքենաների առաքումը Երևանում և մարզերում,
  • Կազմակերպել վարձակալված ավտոմեքենաների կանոնակարգված սպասարկումը,
  • Ապահովել բարձրորակ սպասարկում,
  • Իրազեկել հաճախորդներին և նպաստել նրանց քանակի ավելացմանը,
  • Ապահովել ավտոմեքենաների ճիշտ տեղաբաշխումը համապատասխան վայրերում և թույլտվությունների գործընթացների պահպանումը,
  • Հաղորդակցվել հաճախորդների հետ, բացահայտել նրանց կարիքները և պատրաստել համապատասխան առաջարկներ,
  • Կառավարել տվյալների բազաները, ապահովել ծրագրային ապահովման թարմացումները և վերահսկումը,
  • Պարբերաբար հաշվետվություն ներկայացնել անմիջական ղեկավարին։

Պահանջներ

  • Ծառայությունների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների հաղորդակցական իմացություն,
  • Առնվազն երկու տարվա վարորդական փորձ՝ վարորդականը ցանկալի է ավտոմատ/մեխանիկական,
  • Ավտոմոբիլային ոլորտի հիմնարար գիտելիքներ,
  • MS Office ծրագրերի իմացություն՝ օգտագործողի մակարդակով։

Մենք առաջարկում ենք՝

  • Պրոֆեսիոնալ թիմ և ընկերական աշխատանքային միջավայր,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Բազմազան դասընթացներ։
Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, 0072, 101/1 Artashat Highway
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060697777

«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Liebherr, Renault, Fendt, Zetor և այլն:

Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։

PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում