Ավտոմեքենաների ոլորտի մենեջեր (Automotive Manager)
«ՏԵԽՆՈ ԿԱՌ» ՍՊԸ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարձր մոտիվացիա ունեցող և պրոֆեսիոնալ մասնագետի Ավտոմեքենաների ոլորտի մենեջերի (Automotive Manager) պաշտոնում մեր դինամիկ թիմին միանալու համար:
Պարտականություններ
-
Տեխնիկական և մասնագիտական ուղղորդում (Technical Expertise): Ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերի, կառուցվածքի և շուկայում առկա մոդելների խորը իմացության կիրառում հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելիս և մեքենաների առանձնահատկությունները ներկայացնելիս.
-
Հաճախորդների սպասարկում և վաճառքի կառավարում: Հաճախորդների կարիքների բացահայտում, պրոֆեսիոնալ ուղղորդում, ցուցադրությունների և վաճառքի գործընթացների կազմակերպում բարձրագույն կրթությանն ու հաղորդակցման հմտություններին համապատասխան:
-
Լեզվական հմտությունների կիրառում (Language Skills): Բազմալեզու միջավայրում հաճախորդների և գործընկերների հետ արդյունավետ բանակցությունների, հաղորդակցության ու փաստաթղթաշրջանառության վարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման կամ տեխնիկական ոլորտում
- Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ ավտոմեքենաների ոլորտում։
Պարտադիր հմտություններ`
-
Ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերի և կառուցվածքի իմացություն (Technical Expertise):
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (Language Skills) (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
-
Հաղորդակցման, բանակցությունների վարման և հաճախորդների հետ աշխատելու բարձր հմտություններ։
Ցանկալի հմտություններ`
- Bitrix24 CRM համակարգով աշխատելու փորձ և գիտելիքներ։
- B կարգի վարորդական իրավունք և իրական վարելու փորձ։
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր ` Երկուշաբթի - Ուրբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 09:00 ից - 18:00