Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոէլեկտրիկ

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
03.10.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, որն ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է ավտոէլեկտրիկի իր ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Սպասարկվող մեքենաների և մեխանիզմների ավտոէլեկտրիկայի և էլեկտրոնիկային ախտորոշման և թեստավորման իրականացում
  • Ավտոմեքենաների և մեխանիզմների էլեկտրական սարքավորումների և էլեկտրոնիկայի վերանորոգում և փոխարինում
  • Էլեկտրական սխեմաների և սարքավորումների, բաղադրիչների և բլոկերի անսարքությունների հայտնաբերում և վերանորոգում
  • Իրականացվող ընթացիկ աշխատանքների որակի վերահսկողության իրականացում
  • Սարքավորումների արդյունավետ օգտագործում, անհրաժեշտության դեպքում վերանորոգման իրականացում
  • Մասնակցություն նոր սարքավորումների ընդունման և գործարկման աշխատանքներին

Պահանջներ

  • Մեքենաների ներքին կառուցվածքի, շահագործման սկզբունքների գիտելիքներ
  • Անսարքությունների հայտնաբերման և արագ վերացման մեթոդների իմացություն
  • Էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, ռադիոմեխանիկայի հիմունքների, էլեկտրական միացման սխեմաների իմացություն
  • Թիմային աշխատանք
  • Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV ստորև էլեկտրոնային հասցեով` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Ավտոէլեկտրիկ: Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում