Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոբուսի վարորդ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ավտոբուսի վարորդի՝ ընկերության աշխատակիցների ուղևորափոխադրումը ապահովելու համար:

Մեր մասին՝

«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ըներության պատմությունը մեկնարկել է 2006թ.-ին: «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ տարատեսակ չոր շաղախների, տարբեր խտություն ունեցող փրփրապլաստե արտադրանքի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության աշխատակիցների ուղևորափոխադրումը՝ համաձայն սահմանված երթուղու
  • Պահպանել ընկերության կողմից սահմանված ժամային գրաֆիկը, խնամքով վերաբերվել կցված տրանսպորտային միջոցին,
  • Խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության և ուղևորափոխադրման անվտանգության կանոնները
  • Հետևել մեքենայի մաքրությանը և տեխնիկական վիճակին
  • Երթուղին սկսելուց առաջ ստուգել մեքենայի ներքին և արտաքին վիճակը, վառելիքի լիցքավորվածությունը
  • Անսարքությունների դեպքում տեղեկացնել ստորաբաժանման ղեկավարին:

Պահանջներ

  • Վարորդական վկայականի առկայություն (D կարգ)
  • Աշխատանքային փորձ՝ 2+ տարի
  • Պատասխանատվության և պարտաճանաչության զգացում:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Տարիքային սահմանափակում՝ մինչև 50 տարեկան

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում