Ավտոաշտարակի (Вышка) վարորդ
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Ավտոաշտարակի վարորդ, ով կիրականացնի բարձրության վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ավտոաշտարակի անվտանգ շահագործումը և կաջակցի տեղադրման ու սպասարկման աշխատանքներին։
Պարտականություններ
- Կառավարել ավտոաշտարակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
- Տեղափոխել և շահագործել ավտոաշտարակը աշխատանքային վայրերում։
- Ապահովել բարձրության վրա կատարվող աշխատանքների անվտանգ իրականացումը։
- Հետևել ավտոաշտարակի տեխնիկական վիճակին և ժամանակին տեղեկացնել անսարքությունների մասին։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել աշխատանքային խմբին։
- Պահպանել ճանապարհային երթևեկության և աշխատանքի անվտանգության կանոնները։
Պահանջներ
- Համապատասխան BC կարգի վարորդական իրավունք։
- Ավտոաշտարակ վարելու աշխատանքային փորձ։
- Տեխնիկայի շահագործման կանոնների իմացություն։
- Պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Լրիվ դրույքով աշխատանք։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Բարեկամական աշխատանքային միջավայր։
VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։
VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։
𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի